Արցախցի գեներալների, սպաների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ հայտարարությունը քննության կառնվի․ Արցախի դատախազություն
11:49 - 01 դեկտեմբերի, 2021

Արցախցի գեներալների, սպաների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ հայտարարությունը քննության կառնվի․ Արցախի դատախազություն

ԱՀ դատախազությունը հայտարարություն է տարածել․

«Սույն թվականի նոյեմբերի 30-ից սոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու:

Նկատի ունենալով, որ հիշյալ տեսանյութում Ռ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել են հանցագործության մասին տեղեկություններ, ուստի այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել