ՏԿԵ նախարարը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցեր
16:55 - 30 նոյեմբերի, 2021

ՏԿԵ նախարարը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցեր

1lurer.am:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևին։

 
Նախարարը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։
 
Նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է արդեն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։
 
Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր։
 
Քննարկվել է նաև մինչև կոնցեսիայի ավարտը երկաթուղում ներդրումների ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել