Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել |1lurer.am|
16:45 - 30 նոյեմբերի, 2021

Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Ադրբեջանի Խըզըի շրջանի «Գարահեյբաթ» ավիացիոն զինափորձարանում ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռ: Վթարի մասին ասված է պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել է 14 սպաների մահվան և 2-ի վիրավորման լուրը և հրապարակել նրանց անունները: Զոհվածների մեջ են՝ գնդապետ, փոխգնդապետ, 5 մայոր, բուժծառայության կապիտան, 3 կապիտան, ավագ լեյտենանտ, լեյտենանտ, տեխնիկական աշխատող: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել