Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
12:40 - 30 նոյեմբերի, 2021

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Այսօր՝ ժամը 10:40-ի սահմաններում, Ադրբեջանի Խիզի շրջանի Գարահեյբաթ օդանավակայանում ուսումնական թռիչքների ժամանակ կործանվել է Պետական ​​սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռը։ Այս մասին համատեղ հաղորդագրություն են տարածել Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը, հաղորդում է report․az-ը։

Նշվում է, որ վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի մեջ կան զոհեր և վիրավորներ, և կատարվում է համատեղ հետաքննություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել