Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը
14:22 - 29 նոյեմբերի, 2021

Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, մանրամասնելով, որ Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

Նշվել է, որ կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։ 

Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել 2019 թվականի հուլիսի 12-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել