Հայաստանում լիովին պատվաստվել է մոտ 14%-ը, ամենաշատը՝ Կոտայքի մարզում |hetq.am|
14:15 - 29 նոյեմբերի, 2021

Հայաստանում լիովին պատվաստվել է մոտ 14%-ը, ամենաշատը՝ Կոտայքի մարզում |hetq.am|

hetq.am: Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ երկրորդ դեղաչափը ստացել է, այսինքն՝ «լիովին պատվաստվել է» 406 681 մարդ կամ բնակչության 13,74%-ը։ Ամենաշատը պատվաստվել են Կոտայքի, Արարատի մարզում, ամենաքիչը՝ Երևանում և Տավուշում։ Պատվաստվածների մեծ մասը՝ 40,5%-ը, ստացել է չինական Sinopharm։

Նոյեմբերի 24-ի դրությամբ՝ Հայաստանում պատվաստվել է 1 168 501 մարդ, առաջին դեղաչափը ստացել է 738 887 մարդ, երկրորդը՝ 406 681 կամ 13,74%-ը։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ պատվաստվածների մեջ օտարերկրացիների թիվը շատ քիչ է՝ 7177 մարդ, ինչը կազմում է ընդհանուր պատվաստվածների 0,6%-ը։ Առանձին վիճակագրություն, թե որ երկրներից են նրանք, նախարարությունը չի վարում։

Բնակչության թվի և առաջին դեղաչափի պատվաստումների հարաբերակցությամբ ամենաշատը՝ բնակչության 26,5%-ը, պատվաստվել են Արարատի մարզում: Ամենաքիչը պատվաստվել են Տավուշի մարզում՝ 18,9% և Երևանում՝ 16,8%։

Սակայն լիովին պատվաստվածների՝ այսինքն՝ 2-րդ դեղաչափը ստացածների թվով՝ «ամենապատվաստվածը» Կոտայքն է. պատվաստվել է մարզի բնակչության 14,7%-ը։ Կոտայքին հաջորդում է Վայոց Ձորը (14,38%) և Արարատի մարզը (14,1%)։

Ամենաշատը պատվաստվել են չինական «Sinopharm»-ով՝ 299 222 դեղաչափ, ապա՝ անգլո-շվեդական «AztraZeneca»-ով՝ 189 572 դեղաչափ և ռուսական «Sputnik V»-ով՝ 118 450 դեղաչափ, ամենաքիչը՝ չինական «Sinovac» ընկերության «CoronaVac» պատվաստանյութով՝ 49 973 դեղաչափ, սակայն սա պայմանավորված է նաև պատվաստանյութերի՝ Հայաստանում հասանելիությամբ ու քանակով։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել