Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 115 քաղաքացի, 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:39 - 29 նոյեմբերի, 2021

Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 115 քաղաքացի, 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22.999 քաղաքացու հետազոտություն, որից 3899-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել