Աֆրիկյան մի շարք երկրներից ՀՀ մուտքը ժամանակավորապես կսահմանափակվի. Ավանեսյան |1lurer.am|
13:09 - 29 նոյեմբերի, 2021

Աֆրիկյան մի շարք երկրներից ՀՀ մուտքը ժամանակավորապես կսահմանափակվի. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ կորոնավիրուսային վարակը շարունակում է ենթարկվել մուտացիայի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ։ Վերջին ենթատեսակը, որ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կոչվում է «օմիկրոն», մուտացման աստիճանը մեծ է։ Տվյալ վարակը կրում է 50 մուտացիա»,- ասաց Ավանեսյանը։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ նախատեսում են որոշ սահմանափակող միջոցներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար։

«Մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը։ Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք են՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար և Տանզանիա, այս երկրներից քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր սահմանափակել։ Կլինեն այլ սահմանափակումներ ևս»,- ասաց Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել