Սաակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի դատարան. նրա կողմնակիցները հանրահավաք են անցկացնում դատարանի մոտ |tert.am|
12:23 - 29 նոյեմբերի, 2021

Սաակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի դատարան. նրա կողմնակիցները հանրահավաք են անցկացնում դատարանի մոտ |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկուշաբթի տեղափոխել են դատարան, որտեղ տեղի կունենան 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցի կոշտ ցրման մասին գործով լսումները: 

Ինչպես փոխանցւմ է Новости-Грузия-ն, Սաակաշվիլիի կողմնակիցները նախատեսում են դատալսումների ընթացքի զուգահեռ հանրահավաք անցկացնել դատարանի դիմաց: «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ցույց է կազմակերպում Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ:

Ցույցը մեկնարկել է 11:00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել