armtimes.com: Ղազախստանի զինված ուժերն իրենց զինանոցը կհամալրեն թուրքական ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերով:
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը հայտնելով այս մասին, նշել է, որ այդ մասին պայմանագիր է ստորագրվել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության և Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերության միջև:
Պայմանագրի համաձայն՝ Ղազախստանի ռազմաօդային ուժերը մինչև 2023 թվականը կստանան ANKA անօդաչու թռչող սարքի երեք միավոր, երկու ցամաքային բազաներ, ինչպես նաև լոգիստիկ սպասարկման փաթեթ (տեխնիկական փաստաթղթեր, ուսուցում և պահեստամասեր):
Սա ներկայացնում է պայմանագրի առաջին փուլը, որից հետո, երկրորդ փուլով, կրկին ԱԹՍ-ներ կմատակարարվեն:
Մինչև այժմ 50 միավոր արտադրված MALE (Medium Altitude Long Endurance) դասի ANKA ԱԹՍ-ի առաջին գնորդը եղել է Թունիսը (3 միավոր)։
Այն այժմ ակտիվ կիրառվում է Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային ուժերի, ինչպես նաև ժանդարմերիայի և Ազգային հետախուզության կազմակերպության կողմից։
comment.count (0)