Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում |factor.am|
17:23 - 28 նոյեմբերի, 2021

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում |factor.am|

factor.am: Տաջիկստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ECO գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է իրանական TASNIM գործակալությունը։

Նշվում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը տարածաշրջանում։

Ռայիսին զրույցի ընթացքում ընդգծել է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սերտ համագործակցության մասին։ Իրանի նախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանային իրավիճակին և նշել, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն դրա երկրների կողմից։

Իր հերթին՝ Էրդողանն ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը խորացնել հարաբերություններն Իրանի հետ։ Նա նաև կարևորել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում։

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 10 անդամներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել