Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում» |tert.am|
17:06 - 28 նոյեմբերի, 2021

Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում» |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովում, անդրադարձել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտնում է haqqin.az-ը:

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ երկրները կօգտվեն այս միջանցքից»,-ասել է նա։

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովում, ասել է, որ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը նպաստում են տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել