Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել է |armenpress.am|
15:11 - 27 նոյեմբերի, 2021

Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել է |armenpress.am|

armenpress.am: ՌԴ Կեմերովոյի մարզի կենտրոնական դատարանը Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքի պետ Սերգեյ Գերասիմենկոյին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել` անփութության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ածխահանքի պետն իր հերթին հայտարարել է, որ որևէ բողոք չի ստացել հանքափորներից աշխատանքի վտանգավոր պայմանների վերաբերյալ:

Սերգեյ Գերասիմենկոն Կեմերովոյի Բելովո քաղաքում գտնվող այն ածխահանքի պետն է, որտեղ նոյեմբերի 25-ին պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել էր 63 մարդ, այդ թվում՝ 6 փրկարար: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը մեթանի պայթյունն է եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ արդյունաբերական անվտանգության կանոնների խախտման փաստով: Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել