Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների  համար․ ԱԻՆ
10:16 - 27 նոյեմբերի, 2021

Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ գյուղերում մառախուղ է։

Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի է բեռնատարների համար։

 Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել