ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհանդիպեն.Պուտին |tert.am|
21:38 - 26 նոյեմբերի, 2021

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհանդիպեն.Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունների ավարտից հետո:

«Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։

Պուտինը նաև հայտարարել է, որ խոսվել է տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին՝ ընդգծելով, որ խոսքը և՛ երկաթուղային, և ավտոմոբիլային հաղորդակցությանը:

Նա նշել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն:

Պուտինի խոսքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում կողմերին հաջողվել է առաջ շարժվել հումանիտար հարցերում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել