Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|
23:10 - 26 նոյեմբերի, 2021

Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է իր հայտարարությունը հնարավոր պետական հեղաշրջման վերաբերյալ՝ ընդգծելով, որ որևէ հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:

«Սա զինվորականների հետ կապ չունի... համոզված եմ՝ մենք լուրջ բանակ ունենք... ես գիտեմ, որ ինձ հարգում են, պաշտպանում են մեր պետությունը և հաստատ ոչ մի հեղաշրջումով չեն զբաղվում... Ես ասել եմ, որ տեղեկություններ կան, հեղաշրջման հնարավոր նախապատրաստությունների մասին, գործակալներից... կա ձայնագրություն այս հարցի քննարկմամբ՝ իմ ասած անձի մասնակցությամբ։ Դա ոչ մի հեղաշրջման հետ կապ չունի»,- ուրբաթ օրը Կիևում «30 հարց Ուկրաինայի նախագահին» մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին:

Միաժամանակ Զելենսկին վստահեցրել է. «Մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ, նրանք դա չեն անում, նրանք ժողովրդի հետ են»։

Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ գաղտնի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում կարող է նախապատրաստվել գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել