Եռակողմ հանդիպումից հետո երկկողմ հանդիպում է սկսվել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև
20:53 - 26 նոյեմբերի, 2021

Եռակողմ հանդիպումից հետո երկկողմ հանդիպում է սկսվել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել են եռակողմ բանակցությունները։ Քաղաքական գործիչները հայտարարություն են արել լրատվամիջոցների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եռակողմ հանդիպումն ավարտվել է, նախագահները մամուլի համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը կհրապարակվի քիչ անց»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 «Ներկայումս երկկողմ հանդիպում է սկսվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև»,- ասել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել