ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը նոր պաշտոնում առաջին հանդիպումն անցկացրել է  Արցախի նախագահ Հարությունյանի հետ
18:54 - 26 նոյեմբերի, 2021

ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը նոր պաշտոնում առաջին հանդիպումն անցկացրել է Արցախի նախագահ Հարությունյանի հետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում նոյեմբերի 26-ին առաջին հանդիպումն ունեցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից։

Շնորհավորելով նրան ՀՀ փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել