Դատախազությունում կայացել է հանդիպում ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ
18:23 - 26 նոյեմբերի, 2021

Դատախազությունում կայացել է հանդիպում ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական միության «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմին՝ Կեստուտիս Վասկևիսիուսի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն արձանագրել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «Հայաստանի թվայնացման ռազմավարության» հիման վրա և բարձր է գնահատել դրան ուղղված միջոցառումների իրականացմանը ԵՄ ցուցաբերած աջակցությունը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ներդրման տարբեր փուլերում գտնվող էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի և քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգի փոխկապակցման հնարավորության հարցերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել