ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
18:19 - 26 նոյեմբերի, 2021

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որը տասնյակ հանքափորների և փրկարարների մահվան պատճառ է դարձել։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ զոհվածների բարեկամներին և մտերիմներին փոխանցել անկեղծ ցավակցություններ ու աջակցության խոսքեր, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել