Վրաստանի տեղը «3+3»-ում կպահվի այնքան, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցել քննարկումներին․ Ռուդենկո |factor.am|
15:59 - 26 նոյեմբերի, 2021

Վրաստանի տեղը «3+3»-ում կպահվի այնքան, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցել քննարկումներին․ Ռուդենկո |factor.am|

factor.am: Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումների անցկացումը «ոչ երկարաժամկետ հեռանկարի հարց է»։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Դեռ ընթանում է այդ հարցերի մշակումը, պետք է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Երբ այն ձեռք բերվի, մենք կհայտարարենք, թե որտեղ այն տեղի կունենա։ Մենք հույս ունենք, որ այդ հարցը կարճաժամկետ հեռանկարի հարց է»,-ասել է նա։

Ըստ Ռուդենկոյի՝ Հարավային Կովկասի 3 երկրների և ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափում Վրաստանի տեղը պահվելու է այնքան ժամանակ, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցել նման քննարկումներին։

«Մենք բաց ենք այդ գործընթացում Վրաստանի մասնակցության համար։ Եթե նման հանդիպում տեղի ունենա, կան պլաններ՝ հանդիպում անցկացնել 6 երկրներից մեկի մայրաքաղաքում։ Եթե Վրաստանը չհաստատի մասնակցելու պատրաստակամությունը, Վրաստանի համար աթոռը կմնա ազատ։ Երբ Վրաստանը անհրաժեշտ համարի, երբ հասունանա դրա համար, կլինի գործընթացի լիիրավ մասնակիցը»,- ասել է Ռուդենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել