Ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է. Քրիստինե Ղալեչյան |armenpress.am|
12:50 - 26 նոյեմբերի, 2021

Ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է. Քրիստինե Ղալեչյան |armenpress.am|

armenpress.am: Ճանապարհային անվտանգությունը այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է:

«Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Հայաստանի ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է, հիմնանորոգվում են բազմաթիվ ճանապարհներ, բարեփոխումներ են իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում: Պետք է նշեմ, որ մեր ուշադրության կենտրոնում են նաև ճանապարհային անվտանգության բարելավման խնդիրները, ուստի ճանապարհային անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանալու են մեր ոլորտի զարգացման հրամայականը: Պետք է արձանագրենք, որ ճանապարհային անվտանգությունն  այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է»,- ընդգծեց Ղալեչյանը:

Նախարարի տեղակալը կարևորեց Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը ընդունելու և ունենալու հրամայականը և հույս հայտնեց, որ 2022 թվականին Հայաստանն արդեն կունենա ազգային ռազմավարություն:

«Առաջիկա մեր ռազմավարությունն ուղղված է լինելու ոլորտում օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական էական փոփոխություններ բերելուն »,- եզրափակեց Ղալեչյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել