Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, Լոռու, Շիրակի մարզերում և Ճամբարակում ձյուն է տեղում
09:24 - 26 նոյեմբերի, 2021

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, Լոռու, Շիրակի մարզերում և Ճամբարակում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Լոռու, Շիրակի մարզերում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել