ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է եվրոպական նախարարական կլոր սեղանին
20:34 - 25 նոյեմբերի, 2021

ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է եվրոպական նախարարական կլոր սեղանին

Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի քարտուղարությունը, ի դեմս Հ. Ե. Էդուարդո Կաբրիտայի, Պորտուգալիայի ներքին գործերի նախարարի, Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի, Յանեզ Լենարչիչի՝ հումանիտար հարցերի և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի, հիբրիդային ձևաչափով կազմակերպել են նախարարական կլոր սեղան, որին առցանց մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Նստաշրջանին մասնակցելու հնարավորություն են ունեցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի կողմից աջակցություն ստացող 55 պետությունների նախարարները, փոխնախարարները և պետքարտուղարները:

«Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է ֆորումի բոլոր մասնակիցներին և հատկապես Շվեդիային, որ Հայաստանի հետ համատեղ ղեկավարում էր Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի 2021-2030 թվականների նոր «Ճանապարհային քարտեզի» պատրաստումը, և կոչ արել անդամ պետություններին հավանության արժանացնել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր ելույթում նա, մասնավորապես, նշել է. «Իր ողջ պատմության ընթացքում Հայաստանը բախվել է բնական և տեխնածին բնույթի տարբեր աղետների՝ փորձելով հարմարվել և գոյատևել: Փոփոխություններն ու հարմարվողականությունը, ավելի կայուն հասարակություն ունենալու համար նոր լուծումներ որոնելու ուղիները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են գտնվում: Հանձնառու լինելով իրականացնել Սենդայի գործողությունների շրջանակային ծրագիրը՝ մենք քայլեր ենք ձեռնարկում ռիսկերի կանխարգելմանն անցումը ամուր և երկարաժամկետ հիմքերի վրա դնելու համար: Մենք ավարտում ենք քաղաքացիական պաշտպանության և ԱՌԿ ղեկավարման մասին նոր օրենքի վերանայումը, որը հնարավորություն է տալու իրականացնել անցումը դեպի ռիսկերի կանխարգելում՝ ներառելով հասարակության բոլոր շերտերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել