Վահե Ղազարյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
20:17 - 25 նոյեմբերի, 2021

Վահե Ղազարյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Նոյեմբերի 25-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու համար և արդյունավետ աշխատանք մաղթել։

Բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ ՀՀ ոստիկանությանը մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Միևնույն ժամանակ կարևորելով ՄԱԿ-ի անմիջական ներգրավմամբ իրականացվող մի շարք ծրագրերը՝ ոստիկանության պետն առանձնացրել է «Հաշվետու ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագիրը, որի բաղադրիչներից է նաև «Ոստիկանության բարեփոխումները» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կրթական, ոստիկանության թվային վերափոխման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման:

Առանձնահատուկ նշվել է նաև Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրի կարևորությունը:

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում:

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել