Գյուղատնտեսության ոլորտին տրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ կարվեն
18:46 - 25 նոյեմբերի, 2021

Գյուղատնտեսության ոլորտին տրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ կարվեն

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Միայն 2021 թ. ինն ամսվա արդյունքներով ծրագրի շրջանակում տրամադրվել է 22756 միավոր վարկ՝ շուրջ 45.0 մլրդ դրամ գումարի չափով։

Սուբսիդավորման գումարը կազմել է 6.2 մլրդ դրամ: Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված ծրագրի արդյունավետության բարձրացմամբ:

Մասնավորապես, տրամադրվող մինչև 1 միլիոն դրամ վարկերի նպատակային օգտագործման վերահսկման ուղղությամբ առաջանում էին խնդիրներ՝ հաշվի առնելով, որ նշված վարկերն օգտագործվում էին հիմնականում շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրից հանել մինչև մեկ միլիոն դրամ վարկերի տրամադրման վերաբերյալ դրույթները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել