Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա
15:23 - 25 նոյեմբերի, 2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  նոյեմբերի 25-ին հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
 
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել