ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում դեկտեմբերի 2-3-ը կքննարկվեն նաև ԼՂ հակամարտության կարգավորման և Անդրկովկասում կայունության հարցերը |tert.am|
14:15 - 25 նոյեմբերի, 2021

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում դեկտեմբերի 2-3-ը կքննարկվեն նաև ԼՂ հակամարտության կարգավորման և Անդրկովկասում կայունության հարցերը |tert.am|

tert.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը կայանալու է Ստոկհոլմում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել