Մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Սուրեն Ռոմանի Ավետիսյանի դին. ՀՀ ՊՆ
18:04 - 24 նոյեմբերի, 2021

Մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Սուրեն Ռոմանի Ավետիսյանի դին. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ծամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել