Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է |armenpress.am|
17:57 - 24 նոյեմբերի, 2021

Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է:

Այս մասին տեղեկացնում է Greek city times-ը՝ հավելելով, որ Ադրբեջանն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները օկուպացրած հայկական Շուշի քաղաքն իրենը ներկայացնելու համար:

Նշվում է, որ դա չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ուշադրությունից: Հայ համայնքը դիմել է տեղական իշխանություններին հեռացնելու գովազդը, որն արվել է առանց երկմտանքի:

Greek city times-ը գրում է, որ թեև գովազդը հանվել է, սակայն հարց է առաջացնում, թե ինչու է երբևէ թույլատրվել այն ցուցադրել: «Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գրավել են պատմական հայկական Շուշի քաղաքը»,- գրում է կայքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել