«Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ երրորդ նախագահի հասցեին արված արտահայտությունների համար»․ տեղի է ունեցել Սարգսյանն ընդդեմ Սուքիասյանի գործով նիստ |tert.am|
14:02 - 24 նոյեմբերի, 2021

«Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ երրորդ նախագահի հասցեին արված արտահայտությունների համար»․ տեղի է ունեցել Սարգսյանն ընդդեմ Սուքիասյանի գործով նիստ |tert.am|

tert.am: Մենք կարծում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար, կարծում ենք, որ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունենք, և դատաքննության ընթացքում մեր իրավական հիմնավորումները կներկայացնենք։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստին հայտարարեց Սարգսյանի պաշտպաններից Վահագն Գրիգորյանը։

Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Աննա Տոնոյանը հայտարարեց, թե Սուքիասյանի հայտարարությունները եղել են գնահատողական դատողություններ:

Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, թե Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար: Գրիգորյանի դիտարկմամբ՝ Սուքիասյանի հայտարարությունների մի մասը հակասում է այն դիրքորոշմանը, որն այսօր ներկայացրեց նրա ներկայացուցիչը:

«Իր պատասխանում կան իրար հակասող մտքեր»,-նշեց նա։

Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը՝ ԵՊՀ-ում դասախոսություն ունենալու հիմնավորմամբ։ Միջնորդությունն ընդունվեց։

Դատական հաջորդ նիստը կկայանա 2022-ի հունվարի 17-ին`ժամը 11:30-ին:

Առավել մանրամասն՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել