Pegasus լրտեսական ծրագրից տուժածների թվում հայաստանցիներ կան․ Apple-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ իր օգտատերերին թիրախավորելու համար |tert.am|
13:44 - 24 նոյեմբերի, 2021

Pegasus լրտեսական ծրագրից տուժածների թվում հայաստանցիներ կան․ Apple-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ իր օգտատերերին թիրախավորելու համար |tert.am|

tert.am: Ամերիկյան Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական տեխնոլոգիական NSO Group-ի, ինչպես նաև դրա ղեկավար ընկերության դեմ:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, տեխնոլոգիական հսկան ցանկանում է պատասխանատվության կանչել NSO Group-ին իր օգտատերերին թիրախավորելու և հետևելու համար, որն իրականացվում է ընկերության Pegasus լրտեսական ծրագրի միջոցով:

Հայտնի է, որ այդ լրտեսական ծրագրից տուժածների թվում առնվազն երկու հայ օգտատեր կա, որոնց հետ Apple-ը կապ է հաստատել նամակագրության միջոցով: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել