«Տաթև» կրթահամալիրի սաներից 4-ն հոսպիտալացվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով |armenpress.am|
13:22 - 24 նոյեմբերի, 2021

«Տաթև» կրթահամալիրի սաներից 4-ն հոսպիտալացվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։

Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում են 3-ը, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել