ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաթուղթ՝ կից նշելով․
«Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի՝ նոյեմբերի 16-ի նամակը՝ որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ, հասանելի է հետևյալ հղումով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտնել էր, որ «ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի (ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիայի- խմբ․) մասին»։
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ի ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
comment.count (0)