Պուտինը հաստատել է Եվրոպա երկարաժամկետ և անխափան եղանակով գազ մատակարարելու ՌԴ պատրաստակամությունը |armenpress.am|
20:09 - 22 նոյեմբերի, 2021

Պուտինը հաստատել է Եվրոպա երկարաժամկետ և անխափան եղանակով գազ մատակարարելու ՌԴ պատրաստակամությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում հաստատել է Եվրոպա առանց ընդհատումների, երկարաժամկետ հիմունքներով բնական գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մարիո Դրագիի նախաձեռնությամբ քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը երկարաժամկետ հիմունքներով ապահովելու բնական գազի անխափան մատակարարումները Եվրոպա, այդ թվում՝ օգտագործելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի հնարավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել