Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները |tert.am|
13:28 - 22 նոյեմբերի, 2021

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները |tert.am|

tert.am: Լատվիայում մեկնարկել են «Ձմեռային վահան 2021» ամենամյա միջազգային զորավարժությունները, հայտնում է Լատվիայի ազգային զինված ուժերի մամուլի ծառայությունը, գրում է Russia Today-ը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ը։ Դրանց կմասնակցեն Լատվիայի, Լիտվայի զինվորականները, ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խումբը, ինչպես նաև Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունների մասին։

Զախարովան նշել էր, որ «օրերս Էստոնիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի և ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժությունների մասին»։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել