Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք
11:09 - 22 նոյեմբերի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք

Նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334347 դեպք, որոնցից 307484 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18150 պացիենտ:

Երեկ կատարվել է 4730 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք։ Ունենք 1873 առողջացած։ Գրանցվել է 30 մահվան դեպք։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7308 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:

Ընդհանուր կատարվել է 2 311 186 թեստավորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել