Նախագահ Հարությունյանը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանը
15:36 - 21 նոյեմբերի, 2021

Նախագահ Հարությունյանը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի պաշտպանական ուղղություն և մարտական դիրքում մասնակցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։  Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ 

Բարձր գնահատելով տվյալ պաշտպանական հատվածում մարտական խնդիր կատարած զինվորականների և կամավորականների սխրանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ Հայրենիքի փրկված մասը զորացնելով միայն կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը։ 

«Այնուհետև նախագահ Հարությունյանը ծանոթացել է Մաճկալաշեն համայնքում՝ նոր ոռոգման համակարգի և Սոս համայնքում զոհված ազատամարտիկի ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինաշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Ամարասի վանական համալիրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել