Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
11:55 - 21 նոյեմբերի, 2021

Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Նոյեմբերի 21-ի առավոտյան 3,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավ-արևելյան հատվածում։ Այս մասին հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 07:48-ին՝ Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածություններ չեն գրանցվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել