Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ |1lurer.am|
10:19 - 21 նոյեմբերի, 2021

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին «Լուրերին» հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

«Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.) նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով նոյեմբերի 15-ին որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»,- հայտնում են ՊՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել