Ադրբեջանը համաձայնել է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման առաջարկին․Ադրբեջանի ԱԳՆ
16:28 - 20 նոյեմբերի, 2021

Ադրբեջանը համաձայնել է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման առաջարկին․Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը համաձայնել է ԵՄ խորհրդի նախագահի առաջարկին՝ մասնակցելու Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։

«Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար և ողջունում է նման շփումները։ Ադրբեջանի դիրքորոշումը հետկոնֆլիկտային շրջանում նախագահը բազմիցս հնչեցրել է և կայանալիք հանդիպումը այդ համատեքստում կստեղծի լրացուցիչ հնարավորություններ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել