Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ ԵԽ պատգամավորները դիմել են ԵՄ-ին |armtimes.com|
22:14 - 19 նոյեմբերի, 2021

Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ ԵԽ պատգամավորները դիմել են ԵՄ-ին |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ եվրախորհրդարանի երեք տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵԽ գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։ «Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Զինված ուժերը հարձակման են ենթարկել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանը։

Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։ Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար։

Հայաստանի արևելյան և հարավային շրջանների բնակչության անվտանգության, խաղաղ, բնականոն կյանքին և մարդու իրավունքներին ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասված է նամակում։

Նրանք կոչ են արել ԵՄ արտաքին գործերի ծառայությանը օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել