Վրաստանի իշխանությունները պատրաստ են Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ |armenpress.am|
17:52 - 19 նոյեմբերի, 2021

Վրաստանի իշխանությունները պատրաստ են Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է բուժումը շարունակել Գորիի զինվորական հոսպիտալում:

Ներկայում Սաակաշվիլին գտնվում է Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտի Թբիլիսիում գտնվող թիվ 18 բանտարկյալների հիվանդանոցում: Նախօրյակին, հացադուլի 49-րդ օրը, նախկին նախագահը կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Նրան մայրաքաղաքի բանտարկյալների հիվանդանոց էին տեղափոխել Ռուսթավի քաղաքից նոյեմբերի 8-ին, որտեղ նա պատիժ էր կրում թիվ 12 բանտում: Սաակաշվիլին ինքը, նրա փաստաբանը եւ անձնական բժիշկը արդեն մի քանի շաբաթ պնդում են, որպեսզի նրան քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխեն:

Նույն այդ կարծիքին են մի խումբ բժիշկներ, որոնք հրավիրվել էին Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից, եւ որոնք Սաակաշվիլիին հետազոտել են նոյեմբերի 16-ին: «Մենք առաջարկում ենք նրան տեղափոխել պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ: Դա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու կյանքը առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,-ասել է Բրեգաձեն: Նա պարզաբանել է, որ ներկայում պահանջվում է հենց բանտարկյալի համաձայնությունը:

Դրա հետ մեկտեղ նախարարն ընդդիմությանը նախազգուշացրել է Սաակաշվիլիին տեղափոխմանը խոչընդոտելու հետեւանքների մասին: «Ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում, որը կարող է խանգարել Սաակաշվիլիին կլինիկա տեղափոխելուն կամ բուժանձնակազմի աշխատանքին, նրան կվերադարձնեն թիվ 18 հաստատություն»,-ասել է Բրեգաձեն: Նա նաեւ հավելել է, որ բուժումն ավարտելուց հետո Սաակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Սաակաշվիլին սեպտեմբերի 29-ին գաղտնի հատել էր Վրաստանի սահմանը եւ ձերբակալվել հոկտեմբերի 1-ին: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ եւս երեք գործ գտնվում է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ, հաղորդել է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել