Վրաստանը վերահաստատում է՝ չի միանա «3+3» հարթակին |azatutyun.am|
17:50 - 19 նոյեմբերի, 2021

Վրաստանը վերահաստատում է՝ չի միանա «3+3» հարթակին |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը չի մասնակցի «6-ի հարթակ» նախաձեռնությանը, հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Նախարարը նշել է, որ պաշտոնական Թբիլիսին այդ հարցով իր դիրքորոշումը հստակ հայտնել է թուրք, ադրբեջանցի և հայաստանցի գործընկերների հետ հանդիպումներում։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Անկարայի կողմից շրջանառության մեջ դրված այդ նախաձեռնությունը ենթադրում է նոր հարթակ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի 3 երկրներն ու նրանց 3 մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել