Միացյալ Թագավորությունը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին |1lurer.am|
20:05 - 18 նոյեմբերի, 2021

Միացյալ Թագավորությունը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավարին։ Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության Twitter-ի գրառման մեջ:

«Միացյալ Թագավորությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, ապաէսկալացնել լարվածությունը՝ ի շահ քաղաքացիական բնակչության և աջակցել տարածաշրջանային կայունությանը»,- ասված է գրառման մեջ։

ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպան Նիլ Բուշը շեշտել է, որ անհրաժեշտ է նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական կիրառումը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առաջնահերթ վերադարձնել բոլոր գերիներին, տրամադրել ականապատման քարտեզները և ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել