Պուտինի հրահանգով Աֆղանստանից տարհանվում է 380 մարդ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ |tert.am|
12:39 - 18 նոյեմբերի, 2021

Պուտինի հրահանգով Աֆղանստանից տարհանվում է 380 մարդ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկա պահին երեք Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ հումանիտար օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականացնում են տարհանվող քաղաքացիների տեղավորումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աֆղանստանի մայրաքաղաք է ուղարկվել 108 տոննա հումանիտար օգնություն:

Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի տարհանվում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավում գտնվում են բժշկասանիտարական հաշվարկներ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել