Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում |tert.am|
12:00 - 18 նոյեմբերի, 2021

Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում |tert.am|

tert.am: Գերմանիան հայտնվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի «դրամատիկ» բռնկման փուլում: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ ճգնաժամի հարցով տարածաշրջանային ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:

Հաղորդվում է, որ «Քովիդ-19»-ով վարակման օրական ցուցանիշը չորեքշաբթի նոր ռեկորդ է գրանցել (52 826):

Բելգիան ևս մի շարք միջոցներ է սահմանել՝ փորձելով խուսափել մեկուսացման ռեժիմից: Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի խոսքով՝ «բոլոր տագնապային ազդանշանները միացվել են»:

«Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է, և մենք նույնպես»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ մի շարք վայրեր, ինչպես օրինակ՝ թատրոններ, կինոթատրոններ և թանգարաններ մտնելիս «Քովիդի անվտանգ տոմսեր» անհրաժեշտ կլինեն:

Ավստրալիայում, որտեղ մեկուսացման ռեժիմ է սահմանվել մոտ 2 մլն չպատվաստված անձանց համար, դարձյալ վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է գրանցվել չորեքշաբթի:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել