Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը կործանվել է Միջերկրական ծովում |armtimes.com|
10:54 - 18 նոյեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը կործանվել է Միջերկրական ծովում |armtimes.com|

armtimes.com: Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի F-35 կործանիչը Queen Elizabeth ավիակրից հերթական թռիչքի ժամանակ ընկել է Միջերկրական ծովը, օդաչուն հասցրել է ցատկվել և փրկվել։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Queen Elizabeth նավը մայիսից երկար ճանապարհորդության մեջ է եղել բրիտանական էսկադրիլիայի գլխավորությամբ և ներկայում ուղևորվում է Միացյալ Թագավորություն, որտեղ պետք է հասնի դեկտեմբերին:

Նավարկության ժամանակ բրիտանական ռազմաօդային ուժերի ութ F-35 և Միացյալ Նահանգների ծովային հետևակային կորպուսի տասը F-35 ինքնաթիռներ են ուղեկցել նավին ամբողջ ընթացքում: Բրիտանական կործանիչները բազմիցս օդ են բարձրացել ավիակրի վրայից՝ մասնակցելու զորավարժություններին և իրականացնելու տարբեր առաքելություններ, այդ թվում՝ ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռների ուղեկցում։

Մեկ F-35-ի ընդհանուր արժեքը բրիտանական բյուջեի համար փորձագետները գնահատում են 190 միլիոն ֆունտ ստեռլինգ (256 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել