Արման Թաթոյանը Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիներին առնչվող հարցեր
21:38 - 17 նոյեմբերի, 2021

Արման Թաթոյանը Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Այս մասին հայնտում է ՀՀ ՄԻՊ-ը։
 
«Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:
 
Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող», - ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել