Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար. Վրաստանի ԱԳ նախարար |tert.am|
18:48 - 17 նոյեմբերի, 2021

Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար. Վրաստանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

«Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Դիտարկվել է իրավիճակը տարածաշրջանում։ Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ նշել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի ապաէսկալացման կարևորությունը։ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում բոլոր ջանքերը գործադրելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», - ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել